Logo

«Ուրարտուի» մարզական տնօրենը հեռացել է ակումբից

15:57 / 31.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» մարզական տնօրեն Սամվել Առուստամյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը խզել են պայմանագիրը: Առուստամյանը երևանյան ակումբի մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերից: Դրանից առաջ նա աշխատել է նաև Երևանի «Փյունիկում»։

Ակումբի շնորհակալություն է հայտնել Առուստամյանին կատարած աշխատանքի, նվիրվածության ու ներդրած ջանքերի համար և բազում հաջողություններ մաղթում հետագա կարիերայում։

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ