Logo

«Ուրարտուի» մրցակիցները, խաղերի ժամանակացույցը

11:48 / 20.01.2025Ֆուտբոլ
null

«Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում 5 ընկերական հանդիպում կանցկացնի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմը հունվարի 29-ին կմցրի Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Տոլյատիի «Ակրոնի», փետրվարի 4-ին` «Նավբահորի» (Ուզբեկստան), փետրվարի 8-ին` Մոսկվայի «Լոկոմոտիվի» (Ռուսաստան), փետրվարի 11-ին` թուրքմենական «Արկադագի», իսկ փետրվարի 14-ին` «Էլիտ Ֆալկոնսի» (ԱՄԷ) դեմ։

«Ուրարտուն» ուսումնամարզական հավաքը կանցկացնի հունվարի 24-ից փետրվարի14-ը, իսկ հանդիպումները կկայանան Դուբայում և Աջմանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ