«Ռեալ Օվիեդոյի» կիսապաշտպան Կուասի Սիբոն «մաքուր» է համարում Մադրիդի «Ռեալի» հաղթական գոլը թիմերի միջև Լա լիգայի 2-րդ տուրում կայացած խաղում, հայտնում է El Desmarque-ը:
Հանդիպման 37-րդ րոպեին Օրելյան Չուամենին սահանկմամբ կանգնեցրել էր աստուրիացիների գրոհը՝ գնդակը խլելով Լեանդեր Դենդոնկերից, ինչից հետո Կիլիան Մբապեն բացել էր հաշիվը: VAR համակարգը ստուգել էր դրվագը և խախտում չէր նկատվել:
«Առաջին հայացքից թվաց, թե Չուամենին սահանկում կատարելիս չէր դիպչել գնդակին, բայց երբ դիտեցի կրկնապատկերը, տեսա՝ նա գնդակին էր խաղացել: Ամեն ինչ արդար է. ասելու բան չկա: Գոլը կանոնների սահմանում էր»,- ասել է Երևանի «Ուրարտուի» նախկին կիսապաշտպանը:
«Արքայական ակումբն» արտագնա խաղում հաղթել էր 3:0 հաշվով:


