Logo

«Ուրարտուի» նորեկը ոտքի կոտրվածք է ստացել

17:21 / 12.02.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուի» ռուս կենտրոնական պաշտպան Ալեքսանդ Պուցկոն ծանր վնասվածք է ստացել։

Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի նրբոլոքի կոտրվածք։ Պուցկոն վնասվածքը ստացել է արտասահմանյան հավաքի ժամանակ։ Ապաքինման համար կպահանջվի 2-3 ամիս։

Ռուս ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է Կալինգրադի «Բալթիկայից» տեղափոխվել «Ուրարտու»։ Նա հանդես է եկել նաև ռուսական «Ախմատում», «Ուֆայում», Խաբարովսկի ԲՄԱ-ում և Մոսկվայի «Սպարտակում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ