Logo

«Ուրարտուից» հեռացած Մելիխովը տեղափոխվել է Գունկոյի գլխավորած Տուլայի «Արսենալ»

00:25 / 26.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ուրարտուից» հեռացած դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը տեղափոխվել է Տուլայի «Արսենալ», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

27-ամյա Մելիխովն «Ուրարտուում» հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 82 խաղից 30-ում դարպասը պահել է անառիկ։

«Արսենալն» օրեր առաջ գլխավորել է Դմիտրի Գունկոն։ Ռուս մասնագետը վերջերս է հեռացել «Ուրարտուից»։

Տուլան ներկայացնող ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում, 2024/25 մրցաշրջանում 41 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ