Logo

«Ուրարտուն» 3-րդ տարին անընդմեջ անցկացնում է Սիմոն Իսրայելյանի հուշամրցաշարը

16:17 / 14.03.2024Ֆուտբոլ
null

«Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարի սկիզբը դրվեց 2022 թվականի մարտի 9-ին՝ Սիմոնի ծննդյան օրը։ Արդեն երրորդ տարին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում անցկացվում է արցախյան 44-օրյա պատերազմի հերոսի անվան հուշամրցաշարը, որը մեկնարկել է նախօրեին և կավարտվի մարտի 17-ին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այս տարվա մասնակիցներն են «Ուրարտու-մարզիչներ», «Ազատության արծիվներ», «Փյունիկ», «Հայաստանի լրագրողների հավաքական», «Ուրարտու-վետերաններ», «Հայաստանի վետերաններ», «Սաութ-Վեստ Ուլտրաս» և «Արտաշատ» թիմերը։

Խաղային առաջին օրը վիճակահանությամբ ձևավորված խաղային զույգերը գրանցել են հետևյալ արդյունքները՝

«Ուրարտու-մարզիչներ» - «Ազատության արծիվներ» 7-0

«Փյունիկ» - «Հայաստանի լրագրողների թիմ» 2-2 (3-4, 11մ)

Քառորդ եզրափակչի մյուս հանդիպումները կկայանան մարտի 14-ին։

«Ուրարտուն» պատրաստվում է երրորդ տարին անընդմեջ անցկացնել նաև Simon Cup միջազգային մրցաշարը՝ արդեն մակապատանեկան թիմերի միջև։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ