Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը մեկնարկեց գործող չեմպիոն «Ուրարտուի» և «Վեստ Արմենիայի» միջև Երևանում կայացած խաղով։ «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում «Վեստ Արմենիան» տնային հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։
Դաշտի տերերի հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց ռուս հարձակվող Զախար Տարասենկոն, որի հարվածից հետո գնդակն անդրադարձի արդյունքում հայտնվեց դարպասում։
«Ուրարտուն» վերջին 5 խաղում կրեց 4-րդ պարտությունը և 45 միավորով 4-րդ տեղում է։ «Վեստ Արմենիան» հաղթեց 3 անընդմեջ պարտությունից հետո և 31 միավորով 7-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր
«Վեստ Արմենիա» - «Ուրարտու»՝ 1-0
Զախար Տարասենկո, 77