Logo

«Ուրարտուն» ԱՄԷ-ի հավաքն ավարտեց երկու հաղթանակով

19:43 / 14.02.2025Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուն» ավարտեց ուսումնամարզական հավաքն Արաբական Միացյալ Էմիրություններում:

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը վերջին երկու ընկերական խաղերն անցկացրեց փակ դռների հետևում: Երկու խաղերում էլ հայկական ակումբը հաղթեց, 1-0 հաշվով` ԱՄԷ-ն ներկայացնող «Էլիտ Ֆալկոնսին», 3-1` ուզբեկական «Դինամո Սամարկանդին»:

«Ուրարտուն» Fastex Պրեմիեր լիգայում պայքարը կվերսկսի փետրվարի 25-ին նախատեսված «Արարատ-Արմենիայի» դեմ արտագնա խաղով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ