Արգենտինացի հարձակվող Ալվարո Վելյեզը տեղափոխվել է Երևանի «Ուրարտու», հաղորդում է Հայաստանի չեմպիոնի կայքը։
28-ամյա ֆուտբոլիստը խաղացել է արգենտինական «Վիլա Դալմինե» և «Դեպորտիվո Մաիպու» ակումբներում։ Վելյեզի նախորդ ակումբը եղել է «Դեպորտիվո Պաիպուն»։
Ակումբը ողջունել է ֆուտբոլիստին և մաղթել հաջողություններ ու նվաճումներ:


