Logo

«Ուրարտուն» և «Արարատը» գոլեր չխփեցին

20:59 / 03.04.2024Ֆուտբոլ
null

«Արարատ» - «Ուրարտու» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում գոլեր չգրանցվեցին՝ 0-0:

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կատարեց 14 հարված, որից դիպուկ էին երկուսը: «Արարատի» ֆուտբոլիստները 9 հարված կատարեցին, չորսը դիպուկ էին:

Գործող չեմպիոնը 41 միավորով մնաց չորրորդ տեղում, 11 միավոր է զիջում լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիային», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Արարատն» էլ 34 միավորով մնաց 6-րդ տեղում:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր

«Արարատ» - «Ուրարտու»՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ