Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի նախավերջին խաղում «Ուրարտուն» ընդունեց ԲԿՄԱ-ին և հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում՝ 2-1:
Գործող չեմպիոնի կազմում 70-րդ րոպեին հաշիվը բացեց ռուսաստանցի հարձակվող Թեմուր Ջիկիան, ավելացված ժամանակի չորրորդ րոպեին հյուրերից պատասխանեց կիսապաշտպան Էդիկ Վարդանյանը:
Այնուամենայնիվ, «Ուրարտուն» ավելացված 7-րդ րոպեին կիսապաշտպան Էրիկ Սիմոնյանի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց:
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 44 միավորով չորրորդն է, ԲԿՄԱ-ն 24 միավորով 9-րդ տեղում է:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր
«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 2-1
Թեմուր Ջիկիա, 70, Էրիկ Սիմոնյան, 90+7 - Էդիկ Վարդանյան, 90+4


