Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» հայտարարել է չեռնոգորցի պաշտպան Պերիշա Պեշուկիչի տրանսֆերի մասին:
Պեշուկիչի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 1 միլիոն եվրո: 25-ամյա պաշտպանն այս պահին Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է:
Պեշուկիչը նախկինում խաղացել էր չեռնոգորական «Զետա», «Ռուդար», «Իսկրա», սերբական «Պարտիզան» և «Նովի Պազար» ակումբներում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պեշուկիչը բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղի համար ընդգրկվել է «Ուրարտուի» հայտացուցակում:
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն


