Logo

«Ուրարտուն» կանցկացնի ընկերական խաղեր (ֆոտո)

17:03 / 17.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուն» փետրվարի 22-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ժամը 12:30-ին Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կմրցի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Լեռնային Արցախի» հետ, իսկ 17:00-ին կհանդիպի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող Կապանի «Գանձասարին»:

«Ուրարտուն» Հայաստանի ընթացիկ առաջնության գարնանային հատվածը կսկսի մարտի 1-ին Չարենցավանի «Վանի» դեմ նախատեսված տնային խաղով: Երևանյան ակումբը 20 խաղից հետո ունի 47 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ