Logo

«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթել է Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող ակումբին

19:25 / 11.02.2025Ֆուտբոլ
null

«Ուրարտուն» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքակնի ժամանակ և 4-0 հաշվով հաղթել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Չեցզյանին»։

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի գոլերը խփողների անունները չեն հրապարակվել։

Հայկական ակումբը նախորդ ընկերական խաղորում միևնույն` 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Տոլյատիի «Ակրոնին» և Մոսկվայի «Լոկոմոտիվին», 2-1 հաղթել է ուզբեկական «Նավբահորին»։

«Ուրարտուն» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի փետրվարի 14-ին` մրցելով ԱՄԷ-ն ներկայացնող «Ֆալկոնսի» դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ