Կիպրոսում ավարտվել է Elite Neon Cup եռօրյա մրցաշարը, որին մասնակցում էին նաև Երևանի «Ուրարտուի» ակադեմիայի թիմերը՝ «Ուրարտու-09»-ը և «Ուրարտու-13»-ը։ Երևանյան թիմերը Մ15 և Մ11 տարիքային խմբերում գրավել են 3-րդ և 9-րդ տեղերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրարտու-09» մրցաշարի վերջին օրը 2-1 հաշվով հաղթել է Կիպրոսի ԱՊՕԵԼ թիմին՝ Մ15 տարեկանների խմբում 12 թիմերի պայքարում զբաղեցնելով երրորդ տեղը։ Իսկ «Ուրարտու-13»-ը 2-1 հաշվով հաղթել է Պաֆոսի «Ակրիտաս» թիմին՝ Մ11 տարեկանների խմբում գրավելով 9-րդ տեղը 20 թիմերի պայքարում։


