Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Ուրարտուն» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրայի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Էդուարդոն խաղացել է Բրազիլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ֆլումինենսեի» կազմում, որի հետ 2016 թվականին հռչակվել է երկրի չեմպիոն, ելույթ է ունեցել պորտուգալական «Էշտորիլ» ու «Սպորտինգ Բրագա» թիմերում: 30-ամյա ֆուտբոլիստը «Սպորտինգ Բրագայի» հետ 2020/21 մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի գավաթակիր։
Transfermarkt-ը Էդուարդո Տեյշեյրայի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո:


