«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել նիգերիացի պաշտպան Օկեզի Պրինց Էբենեզերի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բուլղարական «Արդան» էր, որի կազմում նա հանդես է եկել 2023/24 մրցաշրջանում, 24 խաղում կատարել է 1 ասիստ։ Նա 2024թ. հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակ ուներ։
Էբենեզերը հայկական ակումբներից խաղացել է նաև «Նոայում», որի կազմում մասնակցել է 38 հանդիպման։


