Logo

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպանի հետ

13:06 / 04.02.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուն» պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստը, որը «Ուրարտու» է տեղափոխվել Կրիվորոժսկի «Կրիվբասից», նախկինում ելութ է ունեցել նաև Խարկովի «Մետալիստի», Դոնեցկի «Օլիմպիկի», իսպանական «Էլչեի», «Վալենսիա II»-ի և «Լեյդա Էսպորտիուի» կազմում:լ :

Իվան Զոտկոն երևանյան թիմում կխաղա կգա «31» համարի խաղաշապիկով։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 200,000 եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ