Fastex Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոյի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստը խաղացել է ռուսական «Կռիլյա Սովետովում», «Զենիթում», «Տոսնոյում», «Նիժնի Նովգորոդում», «Չայկայում», «Օրենբուրգում» և «Ակրոնում»։
«Ուրարտուին» է միացել «Ակրոնից», որի կազմում չորս մրցաշրջան է անցկացրել։
Պալիենկոն Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող է («Զենիթ» 2015/16, «Տոսնո» 2017/18), նաև Առաջին լիգայի հաղթող («Կռիլյա Սովետով» 2014/15)։
Ֆոտո` «Ուրարտու»