Logo

«Ուրարտուն» ուկրաինացի նորեկ ունի

21:23 / 18.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ուկրաինացի վինգեր Արտյոմ Պոլյարուսը տեղափոխվել է Երևանի «Ուրարտու», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Սոսնովեցի «Զագլեբիեն», որի կազմում 2023/24 մրցաշրջանում լեհական Էկստրակլասայում անցկացրած 26 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Պոլյարուսը նախկինում հանդես է եկել նաև լեհական «Տերմալիցայում», Գռոզնիի «Ախմատում», մերձմոսկովյան «Խիմկիում», ուկրիանական «Ալեքսանդրիայում» և  «Դինամո Կիև-2»-ում։ Ուկրաինայի Մ21 հավաքականի կազմում նա 7 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ