Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» ԱՄԷ-ում շարունակվող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում 2-6 հաշվով պարտվեց Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող Մոսկվայի «Տորպեդոյին»:
Մինչև հանդիպման 67-րդ րոպեն հաշիվը հավասար էր։ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ եզրային հարձակվող Գևորգ Տարախչյանը:
Ընկերական հանդիպում
«Ուրարտու» (Հայաստան) - «Տորպեդո» (Ռուսաստան)՝ 2-6
Գևորգ Տարախչյան, 37, 63 - Գեորգի Գոնգաձե, 25 (11մ), Տիմուր Մելեքեցև, 47, 87, Վալերի Գրոմիկո, 67, Անդրեյ Կոստին, 70, Դանիիլ Շամկին, 89