Երևանի «Ուրարտուն» կանցկացնի Սիմոն Իսրայելյանի անվան ամենամյա հուշամրցաշար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարի սկիզբը դրվել էր 2022 թվականի մարտի 9-ին՝ նրա ծննդյան օրը։ Այս տարի նույնպես «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի կունենա արցախյան 44-օրյա պատերազմի հերոսի անվան հուշամրցաշարը, որը կանցկացվի մարտի 3-9-ը։ Գավաթը կվիճարկեն «Ուրարտուի» և Հայաստանի վետերանների թիմերը։
«Ուրարտուն» նախատեսում է երկրորդ տարին անընդմեջ մակապատանեկան թիմերի մասնակցությամբ անցկացնել նաև «Սիմոն Իսրայելյանի գավաթ» միջազգային մրցաշարը:


