Logo

Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.04.2018Հայկական ֆուտբոլ
08Rno9O TDg - Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապրիլի 18-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 28-րդ տուր. «Վարդար» 2-3 «Շկենդիա». Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Հովհաննես Համբարձումյանը՝ փոխարինման մտել ընդմիջումից անմիջապես հետո: Վերջինիս համար սա առաջին պաշտոնական խաղն էր այս տարի, քանի որ բացակայում էր մարզչի հետ տարաձայնությունների պատճառով: «Վարդարը» 10 թիմի պայքարում 2-րդ տեղում է՝ առաջատար «Շկենդիային» զիջելով 23 միավորով:

JiqqcwCg3Tw - Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Սլովակիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ. «Ժիլինա» 0-0 «Ռուժոմբերոկ». Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 65-րդ րոպեին: «Ժիլինան» առաջին խաղում պարտվել էր 1-2 հաշվով, հետևաբար դուրս է մնացել հետագա պայքարից:

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր. «Յուրգորդեն» 3-0 «Մալմյո». Յուրա Մովսիսյանը բացակայել է որակազրկման պատճառով: «Յուրգորդենը» 16 թիմի պայքարում 4 խաղից հետո վաստակել է 7 միավոր:

Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

Ռուսաստանի գավաթ, կիսաեզրափակիչ. «Սպարտակ Մոսկվա» 1-1 «Տոսնո» (հիմն. և լր. ժամանակից հետո). «Տոսնոն» կարողացել է դուրս գալ եզրափակիչ՝ հաղթանակ տոնելով 11-մետրանոց հարվածաշարում (5-4), և ուժերը կչափի Կուրսկի «Ավանգարդի» հետ. դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մասնակցել է ամբողջ մրցավեճին:

Յուրչենկո - Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Ղազախստանի գավաթ, 1/8 եզրափակիչ. «Կայսար» 2-0 «Ակտոբե». Մարկոս Պիզելին մասնակցել է 2-րդ խաղակեսին: «Ակտոբեն» դադարեցնում է պայքարն այս մրցաշարում:

Ղազախստանի գավաթ, 1/8 եզրափակիչ. «Տոբոլ» 1-0 «Ժետիսու». Էդգար Մալաքյանը հայտավորված չի եղել հանդիպմանը, իսկ Կամո Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ժետիսուն» լքում է գավաթի խաղարկությունը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ