Logo

Ուսիկ - Դյուբուա մենամարտը հաստատվել է

16:41 / 06.07.2023Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Ծանր քաշային կարգում WBA, WBO, IBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի (20-0, 13 նոկաուտ) և բրիտանացի Դանիել Դյուբուայի (19-1, 18 նոկաուտ) մենամարտը պաշտոնապես հաստատվել է։ Այն կկայանա օգոստոսի 26-ին Վրոցլավում (Լեհաստան):

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք իմ մենամարտն անցկացնել Լեհաստանում, որտեղ 7 տարի առաջ ես նվաճեցի առաջին չեմպիոնական տիտղոսը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լեհ ժողովրդին, որն անշահախնդիր օգնում է Ուկրաինային։

Իմ հազարավոր հայրենակիցներ ապաստան են գտել այս հրաշալի երկրում: Ուստի հուսով եմ, որ իմ մենամարտը ևս մեկ շարժառիթ կդառնա, որպեսզի ուկրաինացիներն ու լեհերը միավորվեն և ամրապնդեն բարեկամությունը»,- Ալեքսանդր Ուսիկի խոսքը մեջբերում է Sport.ua-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 36-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը պայմանագիր է ստորագրել՝ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ տիտղոսային մենամարտ անցկացնելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ