Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպեր ծանր քաշային կարգի տիտղոսային մենամարտից մեկ օր առաջ կայացավ կշռման արարողությունը և հայացքների շփումը:
Բրիտանացի Թայսոն Ֆյուրին 25 կիլոգրամով ծանր է WBC, WBA, WBO, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկից: 36-ամյա Ֆյուրիի անձնական քաշը 127,4 կգ է, իսկ 37-ամյա Ուսիկինը` 102,5 կգ:
Հիշեցնենք, որ Ուսիկը մարտին անցկացրած մենամարտում միավորներով հաղթել էր Ֆյուրիին:


