Գերծանր քաշային կարգում WBA Super, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը (20-0, 13 նոկաուտ) և բրիտանացի Դանիել Դյուբուան (19-1, 18 նոկաուտ) անցկացրել են առաջին հայացքների մենամարտը:
Հիշեցնենք,որ Ուսիկ - Դյուբուա մենամարտը պաշտոնապես հաստատվել էր հուլիսի 6-ին: Բռնցքամարտիկները կմենամարտեն օգոստոսի 26-ին Վրոցլավում (Լեհաստան):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 36-ամյա ուկրաինացին պայմանագիր է ստորագրել՝ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ տիտղոսային մենամարտ անցկացնելու համար:


