Logo

Ուսիկը՝ Ֆյուրիի դեմ տիտղոսային մենամարտի մասին

18:33 / 16.03.2024Բռնցքամարտ
null

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը խոսել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ առաջիկա տիտղոսային մենամարտի մասին: Ուսիկն ու Ֆյուրին մայիսի 18-ին Սաուդյան Արաբիայում կվիճարկեն ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը:

«Մայիսի 18-ին անպայման մենամարտելու եմ, և իմ մարզումներն իզուր չեն լինի։ Շատ ուրախ եմ, որ Ֆյուրին արագ ապաքինվում է վնասվածքից և վերադարձել է մարզումներին։ Պետք է պայքարեմ ծանր քաշային կարգում բացարձակ չեմպիոնի կոչման համար։ Եթե նույնիսկ Ֆյուրին հրաժարվի մենամարտից, ես միևնույն է կպայքարեմ այդ գոտու համար նրա հետ, ում կընտրեն՝ որպես մրցակից»,- ուկրաինացու խոսքը մեջբերում է Ready to Fightը:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մենամարտ և բոլորն ավարտել հաղթանակով։ 35-ամյա Ֆյուրին նույնպես անպարտելի է, անցկացրած 35 մենամարտում տարել և 34 հաղթանակ և գրանցել մեկ ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ