Logo

Ուսիկը կարող է մենամարտ անցկացնել մերկ բռունցքներով

20:52 / 20.10.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը կարող է մերկ բռունցքներով մենամարտ անցկացնել, Boxing Social-ի հետ զրույցում ասել է այդ ոճի բռնցքամարտի լիգայի ղեկավար Դևիդ Տետրեոն:

«Դուք կարող եք չհավատալ, բայց մենք իրականում բանակցություններ ենք վարել Ուսիկի հետ։ Մենք դեռ չենք քննարկել հնարավոր մրցակիցներին։ Բայց նման հայտնի չեմպիոնի մասնակցությամբ մենամարտը նորարարական կլինի մեր սպորտաձևի համար։ Նա արդեն ամեն ինչի հասել է ձեռնոցով բռնցքամարտում, կարող է իրեն փորձել առանց ձեռնոցի պայքարում։ Նա ունի հմտություններ, այնպես որ ինչո՞ւ չփորձել ինչ-որ նոր բան։ Մենք կապի մեջ ենք նրա հետ և մտերիմ ենք նրա մենեջերի՝ Էգիս Կլիմասի հետ, այնպես որ զրույցները շարունակվում են»,- ասել է BKB լիգայի ղեկավարը:

Հոկտեմբերի 19-ին այս լիգայում մենամարտ էր անցկացրել բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Փոլ Մալինյագին` հաղթելով Թայլեր Գուդջոնին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ