Գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը նշել է Թայսոն Ֆյուրի - Էնթոնի Ջոշուա հավանական մենամարտի հաղթողին։
«Հավանաբար, կհաղթի Ջոշուան։ Միգուցե, նա դա անի միավորներով։ Դժվարանում եմ հստակ ասել»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է Boxing King Media-ն։
Հիշեցնենք, որ 37-ամյա Ուսիկը դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայում կայացած ռևանշ մենամարտում, մրցավարների միաձայն որոշմամբ, պարտության էր մատնել բրիտանացի Ֆյուրիին և պաշտպանել WBA, WBC և WBO վարկածներով չեմպիոնական գոտիները։ Նրան է պատկանում նաև IBO-ի վարկածով չեմպիոնական գոտին։ Նա Ֆյուրիին հաղթել էր նաև մայիսի 18-ին։
Ուսիկը կարիերայում երկու անգամ պարտության է մատնել նաև բրիտանացի Ջոշուային։


