Logo

Ուսիկը նոկաուտով հաղթել է և կրկին դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն

10:12 / 20.07.2025Բռնցքամարտ
null

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացրած մենամարտում հաղթել է բրիտանացի Դանիել Դյուբուային և վերադարձրել գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը:

38-ամյա ուկրաինացին 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Դյուբուային, որն այս պարտությունից հետո կորցրել է IBF չեմպիոնական գոտին:

Դյուբուայի համար սա կարիերայում երկրորդ պարտությունն է, առաջինը ևս եղել էր Ուսիկից երկու տարի առաջ: Ուսիկն անցկացրած 24 մենամարտերում հաղթել է:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ