Logo

Ուսիկը պատմել է հետագա ծրագրերի մասին

19:27 / 22.12.2024Բռնցքամարտ
null

Գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիին հաղթելուց հետո խոսել է հետագա ծրագրերի մասին։

«Այժմ ցանկանում եմ հանգստանալ։ Փոքր աղջիկս ընդամենը 10 ամսական է։ Ես նրա հետ առավելագույնը երկու ամիս եմ անցկացրել։ Այժմ ցանկանում եմ վերադառնալ տուն, անջատել հեռախոսս, հանգստանալ և չմտածել բռնցքամարտի մասին»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած ռևանշ մենամարտում 37-ամյա Ուսիկը մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 116-112) հաղթել է բրիտանացի Ֆյուրիին և պաշտպանել WBA, WBC և WBO վարկածներով չեմպիոնական գոտիները։ Ուսիկին է պատկանում է նաև IBF վարկածով գոտին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ