Logo

Ուսման Դեմբելեի պատմական ցուցանիշը ՊՍԺ-ում

04:11 / 02.02.2025• Ֆուտբոլ
null

Ուսման Դեմբելեն ՊՍԺ-ի պատմության մեջ առաջին խաղացողն է, որը հեթ-տրիկ է գրանցել 2 խաղում անընդմեջ: Նման ցուցանիշ ֆրանսիական ակումբում անցկացրած տարիներին չեն գրանցել նույնիսկ Զլատան Իբրահիմովիչը, Էդինսոն Կավանին ու Կիլիան Մբապեն, գրում է ֆրանսիական հեղինակավոր «Էկիպ»-ը:

Ֆրանսիացի հարձակվողը ռեկորդի ճանապարհը սկսել է «Շտուտգարտի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին տուրի խաղում (4-1) և շարունակել «Բրեստի» դեմ Լիգա 1-ի հերթական տուրի հանդիպմանը (5-2):

Հիշեցնենք, որ «Բրեստը» ՊՍԺ-ի մրցակիցն է նաև Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում (բոլոր զույգերը, խաղերի ժամանակացույցը): Մինչև թիմերի միջև առաջին խաղը փարիզյան գրանդը Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում փետրվարի 4-ին կհանդիպի «Լե Մանի», իսկ Լիգա 1-ի 21-րդ տուրում՝ փետրվարի 7-ին «Մոնակոյի» հետ:

27-ամյա Դեմբելեն ՊՍԺ-ի կազմը համալրել է 2023 թվականին կատալոնական «Բարսելոնայից»: Այս մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 26 խաղ, որոնցում աչքի է ընկել 19 գոլով և 6 գոլային փոխանցումով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ