Logo

Ուսման Դեմբելեն՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

13:04 / 12.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարիերան կշարունակի Փարիզի ՊՍԺ-ում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ ՊՍԺ-ում Դեմբելեն կխաղա 28 համարի մարզաշապիկով։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «Բարսելոնային» միացել էր 2017 թվականին ու դարձել Իսպանիայի եռակի չեմպիոն, մեկական անգամ էլ հաղթել երկրի գավաթի խաղարկությունում ու Սուպերգավաթում: Կատալոնական ակումբը նրա տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել էր 135 միլիոն եվրո: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ