Logo

Ուորդլին տեխնիկական նոկաուտով հաղթել է Փարքերին և կմրցի Ուսիկի դեմ

10:56 / 26.10.2025Բռնցքամարտ
null

Լոնդոնում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ մենամարտ են անցկացրել գերծանր քաշային կարգում WBA ժամանակավոր չեմպիոն Ֆաբիո Ուորդլին և WBO ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը:

11-րդ ռաունդում՝ անգլիացի Ուորդլիի ծանր հարվածներից հետո, մրցավարը դադարեցրել է մենամարտը` արձանագրելով տեխնիկական նոկաուտ:

Այս հաղթանակի շնորհիվ 30-ամյա բռնցքամարտիկը հնարավորություն է ստացել առաջիկայում մենամարտելու գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, անպարտելի Ալեքսանդր Ուսիկի դեմ: Եթե ուկրաինացին հրաժարվի նրա դեմ մենամարտից, կզրկվի բացարձակ չեմպիոնությունից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ