Ֆրանսիական «Լանսի» և Ուզբեկստանի հավաքականի պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը կարիերան կշարունակի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբները տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները սկսել են 2024 թվականի դեկտեմբերին, իսկ այժմ գործարքն արդեն կայացած է: Կողմերը կկնքեն 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Մանկունիական ակումբը «Լանսին» կվճարի 40 միլիոն եվրո: Պայմանագրով սահմանված են նաև հավելավճարներ:
20-ամյա Խուսանովն առաջիկա օրերին կժամանի Անգլիա՝ բուժզննում անցնելու համար: Նա կլինի մրցաշարի պատմության մեջ առաջին ուզբեկ խաղացողը:
🚨🔵 Abdukodir Khusanov to Man City, here we go! Deal in place for €40m fixed fee plus add-ons.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) January 10, 2025
RC Lens accept proposal and approve medical tests to take place next days.
Contract until June 2029 plus option for further season.
✅ Exclusive story from December, confirmed. pic.twitter.com/HynpB8Szar