Ֆուտբոլի Ուզբեկստանի հավաքականը դարձավ Կենտրոնական Ասիայի Ազգերի գավաթի հաղթող` նվաճելով 21-րդ դարում իր առաջին տիտղոսը:
Մրցաշարի եզրափակիչում Ուզբեկստանի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց (1-0) Իրանի թիմին: Միակ գոլը 119-րդ րոպեին խփեց պաշտպան Խոժայկբար Ալիջոնովը։
5-րդ րոպեից իրանցիները խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել պաշտպան Արիա Յուսեֆին:
Ուզբեկները նախորդ անգամ տիտղոս նվաճել էին 1994 թվականին` հաղթելով Ասիական խաղերը։


