Logo

Ուզբեկստանի հավաքականը 21-րդ դարում առաջին տիտղոսը նվաճեց

22:39 / 08.09.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Ուզբեկստանի հավաքականը դարձավ Կենտրոնական Ասիայի Ազգերի գավաթի հաղթող` նվաճելով 21-րդ դարում իր առաջին տիտղոսը:

Մրցաշարի եզրափակիչում Ուզբեկստանի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց (1-0) Իրանի թիմին: Միակ գոլը 119-րդ րոպեին խփեց պաշտպան Խոժայկբար Ալիջոնովը։

5-րդ րոպեից իրանցիները խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել պաշտպան Արիա Յուսեֆին: 

Ուզբեկները նախորդ անգամ տիտղոս նվաճել էին 1994 թվականին` հաղթելով Ասիական խաղերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ