Logo

Ուզբեկստանի հավաքականը` աշխարհի IV դիվիզիոնի առաջնության հաղթող

16:26 / 19.04.2025Հոկեյ
null

Ուզբեկստանի հավաքականը դարձավ Երևանում ավարտվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության հաղթող։

Մրցաշարի վերջին` 5-րդ տուրում Ուզբեկստանի թիմը 18-3 հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին և 13 միավորով գրավեց առաջին տեղը։ Մալայզիան էլ պարտվեց բոլոր խաղերում ու եզրափակեց մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 6-րդ տեղը։

5-րդ տուրում կկայանան նաև Ինդոնեզիա - Հայաստան ու Իրան - Քուվեյթ հանդիպումները։

Մրցաշարի բոլոր հանդիպումները կայանում են Երևանի գեղասահքի ու տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում և ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ