Logo

«Ուզում էի հայ լինել, և ես հայ եմ». Անրի Վերնոյ

17:48 / 23.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Մայրիկ» ֆիլմում հոր դերը մարմնավորած Օմար Շարիֆին ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո արգելվել է մուտքը Թուրքիա։ Կինոռեժիսոր Անրի Վերնոյի նկարահանման խումբն աշխատել է գրեթե անվճար։ Եվ երբ Անրի Վերնոյը նկարահանումներից առաջ ասել է, որ չի կարող վճարել Օմար Շարիֆին եւ Կլաուդիա Կարդինալեին, վերջիններս միայն ծիծաղել են։ Նրանց համար պատվի հարց էր խաղալ նման անմոռանալի դերեր։ 

Անրի Վերնոյը 1991 թվականին նկարահանում է «Մայրիկ» և «Rue Paradis, տուն 588» (հասցեն ՝ Մարսելում գտնվող նրա ընտանիքի նստավայրը) ֆիլմերն ընկեր և գրող, ազգությամբ հայ Անրի Թրուայայի առաջարկով: Այս պատմական և կենսագրական ֆիլմերում նա օգտագործում է իր ընտանիքի օրինակը ՝ պատմելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմի սցենարը տպագրվել է 1985 թվականին, այնուհետև թարգմանվել աշխարհի շատ լեզուներով: Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 1988 թվականին ԱՄՆ -ում:

«Այս գիրքը, այնուհետև ֆիլմը, իմ պարտքն է մայրիկիս առջև: Ես հորս խոստացել եմ, որ կպատմեմ մայրիկիս մասին», - հետագայում խոստովանել է Անրի Վերնոյը:

«Մայրիկի» լույս տեսնելուց հետո էր, որ ֆրանսիացիների մեծ մասն առաջին անգամ իմացել է Հայոց ցեղասպանության մասին, որը որոշիչ դեր պիտի խաղար Ֆրանսիայի Հանրապետության կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործում:

Մի առիթով ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորած Օմար Շարիֆը հիշում է. «Մայրիկ» ֆիլմի նկարահանման ավարտին Անրին խոստովանեց՝ «Ափսում եմ, որ փոխել եմ ազգանունս: Ուզում էի հայ լինել, և ես հայ եմ» (առաջին անգամ Աշոտ Մալաքյանը հասարակությանը որպես Անրի Վերնոյ ներկայացել է Հայկական հարցի մասին իր հոդվածաշարը տպագրելիս):

Ընդհանուր առմամբ, Վերնոյը նկարահանել է մոտ երեք տասնյակ ֆիլմ: Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով, Ֆրանսիական ակադեմիայի գլխավոր մրցանակով ՝ 1992 թվականին, «Սեզար» մրցանակով ՝ կինոյում ունեցած ակնառու ծառայությունների համար։

Կյանքի վերջին տարիներն Անրի Վերնոյն անցկացրել է Ժնևյան լճի ափին գտնվող իր առանձնատանը, որտեղ զբաղվել է իր նախասիրություններով ՝ նկարչությամբ և քանդակագործությամբ:

Մահացել է 2002 թվականի հունվարի 11 -ին Փարիզ Բանյոլե արվարձանում:

«Մեր թոռները կդիտեն նրա ֆիլմերը», - գրել է ֆրանսիական մամուլը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ