Logo

Ով է Էմերիին ամբողջական տեղեկություն տվել «Արսենալի» մասին թիմի նախկին ֆուտբոլիստներից

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.09.2018ՍՊՈՐՏ
emery 3 - Ով է Էմերիին ամբողջական տեղեկություն տվել «Արսենալի» մասին թիմի նախկին ֆուտբոլիստներից

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան, ով վերադարձել է «Վիլյառեալ», խոսել է «զինագործների» գլխավոր մարզիչ, իր հայրենակից Ունայ Էմերիի մասին։

«Ակումբը կարող է բարելավել որոշ գործոններում։ Ես Էմերիին տվել եմ ամբողջ տեղեկությունը, որ կարող էի տալ, և օգնել եմ հարմարվելու գործում։ Կարծում եմ՝ նա շատ երջանիկ է և կարող է հիանալի մարզիչ լինել «Արսենալի» համար։

Բայց յուրաքանչյուրը պետք է համբերատար լինի։ Երբ թիմը 23 տարի շարունակ մարզել է նույն անձնավորությունը, որը դարձել էր ակումբի խորհրդանիշը միջազգային ասպարեզում, պետք է որոշակի համբերություն ցուցաբերել Ունայի նկատմամբ, քանի որ այնտեղ շատ փոփոխություններ կան։

Վստահ եմ՝ նրանք ունակ են ամեն ինչ անելու ճիշտ։ «Արսենալն» ունի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի լինի մեծագույն ակումբ։ Վստահ եմ, որ «զինագործներն» առաջիկա մրցաշրջաններում նշանակալի քայլ առաջ կկատարեն զարգացման տեսանկյունից։ Հուսով եմ՝ դա նրանց թույլ կտա պայքարել չեմպիոնության և այլ մեծ մրցանակների համար»,- Կասորլայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Մխիթարյանը փայլատակել է «Արսենալի» և «Էվերտոնի»՝ առայժմ վերջին խաղում (տեսանյութ)

Santi Cazorla Villarreal - Ով է Էմերիին ամբողջական տեղեկություն տվել «Արսենալի» մասին թիմի նախկին ֆուտբոլիստներից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ