Logo

Ով և ինչու է Նիկոլա Յոկիչին անվանել «Ջոկեր»

12:21 / 03.06.2025Բասկետբոլ
null

«Դենվերի» նախկին բասկետբոլիստ Մայք Միլերը խոստովանել է, որ ինքն է հորինել Նիկոլա Յոկիչի «Ջոկեր» մականունը, տեղեկանում ենք Փոլ Ջորջի փոդքասթից:

«Ես նրան առաջինն անվանեցի «Ջոկեր», որովհետև չէի հասցնում ասել՝ «Յոկիչ, փոխանցում կատարիր»: Այնպես որ, պարզապես ասում էի. «Ջոկեր, փոխանցիր»: Այդպես էլ հայտնվեց «Ջոկեր» մականունը:

Հարկավոր էր արտոնագրել այդ անունը: Յոկիչն առանց այդ էլ տարեկան 75 միլիոն դոլար է ստանում, իսկ ինձ լրացուցիչ գումարը չէր խանգարի»,- կատակել է Միլերը:

Ամերիկացին կարիերայի վերջին 2 տարիները Յոկիչի հետ անցկացրել է «Դենվեր Նագեթսում»: «Ջոկեր» մականունը ստանալուց հետո սերբը 3 անգամ ճանաչվել է NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ, ինչպես նաև 2023-ին դարձել է չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ