Logo

Ով իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

22:50 / 01.08.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը:

«Իդեալական մրցակիցը կա՛մ Ջասթին Գեյջին է, կա՛մ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում են, որ սա մեծ ռիսկ է նրանց համար։ Հետևաբար, նրանք չեն ամաչում և բացահայտ խուսափում են մենամարտից:

Բայց դուք չեք կարող նրանց ստիպել մենամարտել։ Դեն Հուքերը կարող է չհրաժարվել, բայց տեսնենք, թե ինչպես կլինի: Ծառուկյանը ցանկանում է մենամարտել հնարավորինս ուժեղ մարտիկի հետ»,- ասել է 28-ամյա մարտիկի մենեջերը:

Ավելի վաղ ամերիկացի մարտիկ և հայտնի բլոգեր Չեյլ Սոնենն իր յութուբյան ալիքում հայտարարել էր, որ Տոպուրիան և Ծառուկյանը դեկտեմբերին մենամարտ կանցկացնեն Լաս Վեգասում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ