Logo

Ովքե՞ր են Ալկարասի գլխավոր մրցակիցները. Կառլոսը 2 անուն է նշել

11:45 / 13.02.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը խոստովանել է, թե ովքեր են իր գլխավոր մրցակիցները:

«Ակնհայտ է, որ իմ գլխավոր մրցակիցներն են Ջոկովիչը և Սիները: Անհատական խաղերի արդյունքով ես պարտվում եմ նաև Զվերևին, բայց Ջոկովիչին ու Սիներին ավելի վտանգավոր եմ համարում:

Ես հավակնոտ եմ: Ցանկանում եմ հաղթել բոլոր մրցաշարերը: Այդ ձգտումն օգնում է անընդհատ մնալ ամենաբարձր մակարդակում»,- իսպանացի թենիսիստի խոսքն է մեջբերում Tennis365-ը:

Հիշեցնենք, որ Ալկարասն անհատական դիմակայությունում 2-3 հաշվով զիջում է Նովակ Ջոկովիչին, 3-4 հաշվով` Յանիկ Սիներին և 3-5 հաշվով` Ալեքսանդր Զվերևին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ