Մադրիդի «Ռեալի» ու Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան ընտրել է բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններին:
BBC-ի հետ հարցազրույցում Խեդիրան դասավորել է խաղացողներին հինգերորդից առաջին տեղերում: Հինգերորդ տեղում նա նշել է Ռոնալդինյոյին, չորրորդում՝ Ֆրանց Բեկենբաուերին:
Խեդիրայի ցանկում լավագույն եռյակը բացել է Անդրես Ինիեստան, նրան հաջորդել է Դիեգո Մարադոնան: Խեդիրայի կարծիքով՝ բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպանը Զինեդին Զիդանն է:
«Զիդանն իմ կուռքն էր: Ես նայում էի նրա խաղերը «Ռեալում» ու Ֆրանսիայի հավաքականում: Շատ լավ հիշում եմ 1998-ի Մունդիալը»,- Խեդիրայի խոսքը մեջբերում է Marca-ն: