Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղերին առանց տոմս կարող են մուտք գործել միայն մինչև 3 տարեկան երեխաները, հայտնում է ՀՖՖ-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ազգային թիմին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։
Սեպտեմբերի 9-ին էլ Հայաստանի թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի հավաքականին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։
Երկու խաղերն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում, կհեռարձակվեն նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


