Logo

Վրացի անվանի ըմբիշի երկարաժամկետ որակազրկումն ուժի մեջ է մնացել

15:21 / 29.11.2025Ըմբշամարտ
Պաշտոնական
null

Սերբիան ներկայացնող վրացի անվանի ըմբիշ Զուրաբ Դաթունաշվիլիի երկարաժամկետ որակազրկումը մնացել է ուժի մեջ, հայտնում է Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) պաշտոնական կայքը։

Դաթունաշվիլին 2023թ. ապրիլին դոպինգային սկանդալի պատճառով որակազրկվել էր 5 տարով։ Նա դիմել էր Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան, որը, սակայն, մերժել է ըմբիշի բողոքարկման հայտը` որակազրկումը թողնելով ուժի մեջ։

Դաթունաշվիլին զրկվել է 2021-23թթ. ընթացքում նվաճած բոլոր մեդալներից։ Այդ ընթացքում նա երկու անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն, մեկ անգամ՝ Օլիմպիական խաղերի (2021թ.) բրոնզե մեդալակիր։

34-ամյա ըմբիշը, որը 2023թ. հայտարարել է կարիերան ավարտելու մասին, մրցագորգ կարող է վերադառնալ 2028թ. ապրիլի 10-ին։

Դաթունաշվիլին 2016, 2017 ու 2021 թվականներին դարձել է նաև Եվրոպայի չեմպիոն, 2013թ.` արծաթե մեդալակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ