ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան պատասխան խաղի մրցավարական անձնակազմը:
Հանդիպման մրցավար է նշանակվել անգլիացի Էնթոնի Թեյլորը: Եզրերում նրան կօգնեն Գերի Բեզվիքը և Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան Ռոբերտ Ջոնսն է:
VAR համակարգի պատասխանատուն Դարեն Ինգլանդն է, իսկ նրա օգնականը՝ Ստյուարտ Էթվելը:
Վրաստան - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին և ժամը 16:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


