Logo

Վրաստանի հավաքականի դարպասապահի տպավորիչ ցուցանիշը

19:39 / 22.06.2024Ֆուտբոլ
null

Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին 11 սեյվ է կատարել Չեխիայի ազգային թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում:

Opta վիճակագրական ռեսուրսը տեղեկացնում է, որ իսպանական «Վալենսիայի» ներկայացուցիչը կրկնել է Շեյ Գիվենի ցուցանիշը, Իռլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը 11 սեյվ էր գրանցել Իսպանիայի դեմ Եվրո-2012-ի խմբային փուլի խաղում։

Եվրոպայի առաջնության մեկ խաղում կատարած սեյվերով Մամարդաշվիլիին և Գիվենին գերազանցում է միայն լատվիացի Ալեքսանդր Կոլինկոն, որը Նիդերլանդների հավաքականի դեմ Եվրո-2004-ի խաղում 12 անգամ փրկել էր իր թիմին:

Ի դեպ, Գեորգի Մամարդաշվիլին ճանաչվել է Վրաստան - Չեխիա խաղի լավագույն ֆուտբոլիստ: Վրացիներն ու չեխերը 1-1 հաշիվն են գրանցել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ