Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը հասավ պատմական հաջողության՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր:
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում վրացիները հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին Հունաստանի հավաքականին։ Թբիլիսիում կայացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին։
Հանդիպումից հետո Վրաստանի հավաքականի մամուլի ծառայությունը տեսանյութեր է հրապարակել հանդերձարանից:
Հիշեցնենք, որ Վիլի Սանյոլի գլխավորած թիմը Եվրո-2024-ում կխաղա F խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Թուրքիայի ու Չեխիայի հավաքականների դեմ։


