Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 3 տուր
11 Հոկտեմբեր 2020 - 20:00
2
Հայաստան
Վրաստան
1 - 0 Խորեն Բայրամյան - 6`
1 - 1 Նիկա Կաչարավա - 46`
1 - 2 Թոռնիկե Օքրիաշվիլի - 74`
2 - 2 Հենրիխ Մխիթարյան - 88`
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է երկրի հավաքականի հայտացուցակը՝ նախատեսված Ազգերի լիգայի գավաթի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանի ազգային թիմի դեմ այսօր կայանալիք հանդիպման համար:
Վնասվածքների պատճառով առաջիկա մրցավեճը բաց կթողնեն պաշտպաններ Գուրամ Կաշիան ու Օտար Կակաբաձեն, ինչպես նաև հարձակողական ոճի կիսապաշտպան Գեորգի Չակվետաձեն:
Գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի տրամադրության տակ 23 ֆուտբոլիստներ են՝
Դարպասապահներ․ Գեորգի Լորիա («Անորտոսիս», Կիպրոս), Գեորգի Մակարիձե («Ալմերիա», Իսպանիա), Լազարե Կապուտաձե («Սաբուրթալո»)
Պաշտպաններ․ Գիյա Գրիգալավա («Արսենալ Տուլա», Ռուսաստան), Սոլոմոն Կվերկվելիա («Ռոտոր», Ռուսաստան), Ջիմի Տաբիձե («Ուֆա», Ռուսաստան), Լաշա Դվալի («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Նիկա Մալի («Սաբուրթալո»), Մամուկա Կոբախիձե, Գեորգի Նավալովսկի (2-ն էլ՝ «Դինամո Բաթումի»)
Կիսապաշտպաններ․ Ջաբա Կանկավա, Նիկա Կվեկվեսկիրի (2-ն էլ՝ «Տոբոլ», Ղազախստան), Գեորգի Աբուրջանիա («Ռեալ Օվյեդո», Իսպանիա), Մուրտազ Դաուշվիլի («Անորտոսիս», Կիպրոս), Սաբա Լոբժանիձե («Անկարագյուջյու», Թուրքիա), Խվիչա Կվարացխելիա («Ռուբին», Ռուսաստան), Վակո Գվիլիա («Լեգիա», Լեհաստան), Օտար Կիտեիշվիլի («Շտուրմ Գրաց», Ավստրիա), Ջաբա Ջիգխաուրի («Դինամո Բաթումի»)
Հարձակվողներ․ Գեորգի Կվիլիտայա, Թոռնիկե Օկրիաշվիլի (2-ն էլ՝ «Անորտոսիս», Կիպրոս), Վակո Կազայիշվիլի («Սան Խոսե Էրթուեյքս», ԱՄՆ), Էլգուջա Լոբժանիձե («Կայսար», Ղազախստան):
Խմբի մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականները, Հայաստանի ազգային թիմի ակտիվում գրանցված է 3 միավոր, Էստոնիայի ընտրանին առանց միավորի է:
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Վրաստանի ընտրանու դեմ խաղի համար
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
